5% միզանյութի հիման վրա խոնավեցնող քսուքը նախատեսված է չոր և չորության հակված մաշկի համար: Մաշկը դարձնում է ամուր և առաձգական, ազատում է այն թեփոտումից և ձգվածությունից: քսուքի կազմում միզանյութը (5%) հանդես է գալիս որպես խոնավեցնող բաղադրիչ, որն օժտված է հակաբակտերիալ և հակամանրէային հատկություններով: Գինկգո բիլոբայի էքստրակտը հզոր հակաօքսիդանտ է, վերականգնում է հյուսվածքների առաձգականությունը, ինչը դանդաղեցնում է մաշկի ծերացումը:
