1. Վերցրեք Peel պիլինգով սրվակըև թափահարեք, որպեսզի լուծույթը հայտնվի սրվակի ստորին մասում։
2․ Հագցրեք բացիչը սրվակի վերին մասին մինչև չխկոց։ Հանեք բացիչը սրվակի վերին մասի հետ միասին։
3․ Ձգեք պիպետը սրվակի վրա մինչև գիծը և մղեք սրվակի պարունակությունը ափի մեջ։ Քսեք բաղադրությունը դեմքին, պարանոցին և կրծքավանդակի հատվածին հավասարաչափ շերտով՝ խուսափելով աչքերի շրջակա տարածքից։
4․ Սպասեք 2-3 րոպե և լվացեք միջոցը ջրով։
5․ Վերցրեք կոնցենտրատով սրվակը Glow և կրկնեք 1-ին և 2-րդ կետերի գործողությունները։
6․ Ձգեք պիպետը սրվակի վրա մինչև գիծը և մղեք սրվակի պարունակությունը ափի մեջ։ Քսեք բաղադրությունը դեմքին, պարանոցին և կրծքավանդակի հատվածին։ Մերսեք մաշկը մեղմ շարժումներով մինչև շիճուկի ամբողջական ներծծվելը։
Նորմալ մաշկի դեպքում էքսֆոլիացիայի պրոցեդուրան կարելի է իրականացնել ամեն օր 5 օրվա ընթացքում, սակայն կուրսի տևողությունը կարող է կախված լինել մաշկի զգայունությունից, որը կարող է բարձրանալ ամենօրյա օգտագործման դեպքում։ Կարելի է իրականացնել պրոցեդուրան միանվագ, պատրաստվելով հատուկ առիթի՝ հասնելու «ֆլեշ-էֆեկտի» (մաշկի փայլի)։
PEEL2GLOW էքսֆոլիացիայի պրոցեդուրաների ժամանակահատվածում պաշտպանեք մաշկը «Նեոսոլեքս» SPF50+ PEEL2GLOW (Neosolex SPF50+) արևապաշտպան սփրեյով կամ բարձր պաշտպանիչ գործոնով այլ միջոցով։ Յուրաքանչյուր սրվակ նախատեսված է միանգամյա օգտագործման համար։ Խուսափեք լուծույթների աչքերի հետ հպումից։
Նմանատիպ ապրանքներ