Peel 2 Glow Refine & Allure 5 պրոցեդուրայի համար
- Բրենդ
- Skin Tech
- Երկիր
- Իսպանիա
- Տեսակ
- Պիլինգ
Միջոցի մասին
Նկարագրություն
Պիլինգ-խնամքը օգնում է բարելավել դեմքի կոնտուրը և վերադարձնել մաշկի փայլուն տեսքը
ՔԱՅԼ 1
Ֆերմենտատիվ պիլինգ՝ հարթ և նուրբ շերտազատող լուծույթ՝ պրոտեազների հիման վրա՝ E վիտամինի և պրոտեոգլիկանների համադրությամբ, իդեալական է մաշկի կենսունակության վերականգնման համար:
ՔԱՅԼ 2
Refine & Allure GLOW շիճուկ՝ աճի գործոններ, հիալուրոնաթթու և ամինաթթուներ՝ բազմաֆունկցիոնալ ակտիվ բաղադրիչի հետ, որը նախատեսված է դեմքի կոնտուրի մոդելավորման համար:
Կիրառում
- 1. Վերցրեք Peel պիլինգով սրվակըև թափահարեք, որպեսզի լուծույթը հայտնվի սրվակի ստորին մասում։
- 2․ Հագցրեք բացիչը սրվակի վերին մասին մինչև չխկոց։ Հանեք բացիչը սրվակի վերին մասի հետ միասին։
- 3․ Ձգեք պիպետը սրվակի վրա մինչև գիծը և մղեք սրվակի պարունակությունը ափի մեջ։ Քսեք բաղադրությունը դեմքին, պարանոցին և կրծքավանդակի հատվածին հավասարաչափ շերտով՝ խուսափելով աչքերի շրջակա տարածքից։
- 4․ Սպասեք 2-3 րոպե և լվացեք միջոցը ջրով։
- 5․ Վերցրեք կոնցենտրատով սրվակը Glow և կրկնեք 1-ին և 2-րդ կետերի գործողությունները։
- 6․ Ձգեք պիպետը սրվակի վրա մինչև գիծը և մղեք սրվակի պարունակությունը ափի մեջ։ Քսեք բաղադրությունը դեմքին, պարանոցին և կրծքավանդակի հատվածին։ Մերսեք մաշկը մեղմ շարժումներով մինչև շիճուկի ամբողջական ներծծվելը։
Նորմալ մաշկի դեպքում էքսֆոլիացիայի պրոցեդուրան կարելի է իրականացնել ամեն օր 5 օրվա ընթացքում, սակայն կուրսի տևողությունը կարող է կախված լինել մաշկի զգայունությունից, որը կարող է բարձրանալ ամենօրյա օգտագործման դեպքում։ Կարելի է իրականացնել պրոցեդուրան միանվագ, պատրաստվելով հատուկ առիթի՝ հասնելու «ֆլեշ-էֆեկտի» (մաշկի փայլի)։
PEEL2GLOW էքսֆոլիացիայի պրոցեդուրաների ժամանակահատվածում պաշտպանեք մաշկը «Նեոսոլեքս» SPF50+ PEEL2GLOW (Neosolex SPF50+) արևապաշտպան սփրեյով կամ բարձր պաշտպանիչ գործոնով այլ միջոցով։ Յուրաքանչյուր սրվակ նախատեսված է միանգամյա օգտագործման համար։ Խուսափեք լուծույթների աչքերի հետ հպումից։
Նմանատիպ ապրանքներ
