Մագնեզիումով խոնավեցնող մարմնի լոսյոնը մաշկի միջոցով լրացնում է մարդու օրգանիզմում միկրոտարրերի պակասը: Խորը խոնավեցնում է մաշկը, դարձնում այն փափուկ և մետաքսյա: Արագ ներծծվում է՝ առանց կպչունության և հագուստի վրա հետքեր թողնելու: Ունի պրեմիում օծանելիքի բույր, որը ամբողջ օրվա ընթացքում պահպանվում է մաշկի վրա և թարմության զգացողություն է պարգևում: C60 ֆուլերենային համալիրը չեզոքացնում է ազատ ռադիկալների օքսիդացնող ազդեցությունը, բարձրացնում է մաշկի իմունիտետը և արագացնում է բջիջների վերականգնումը:
Լրացնում է մաշկի միջոցով օրգանիզմում մագնեզիումի պակասը
Արդյունավետորեն սնուցում և խոնավեցնում է մաշկը
Չեզոքացնում է ազատ ռադիկալների ազդեցությունը C վիտամինից 172 անգամ ավելի արդյունավետ Վերականգնում է ջրա-լիպիդային հավասարակշռությունը
Երկար ժամանակ մաշկի վրա պահպանում է պրեմիում օծանելիքի նուրբ բույր՝ Z&R pink pepper, elemi, cinnamon, leather մոտիվներով
Ֆուլերենը ածխածնի միակ հայտնի մոլեկուլային ձևն է, որը բաղկացած է 60 ատոմներից, որոնք միմյանց հետ կապված են բյուրեղային ցանցով: Այն հայտնաբերվել է 1985 թվականին: Իրենց անվանումը ֆուլերենները ստացել են ամերիկացի ճարտարագետ և դիզայներ Ռ. Բակմինստեր Ֆուլերի շնորհիվ, ում կառուցվածքներում օգտագործվում է փակ ձևաչափ, որը բաղկացած է կանոնավոր հնգանկյուններից և վեցանկյուններից: Ֆուլերենների հայտնաբերման համար 1996 թվականին Գ. Կրոտոյին (Անգլիա), Ռ. Սմոլիին և Ռ. Կերլուին (երկուսն էլ ԱՄՆ) շնորհվել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում:
