Պեպտիդներով հակատարիքային քսուք-շիճուկը ունի թեթև կազմություն, ուղղված է մաշկի վաղաժամ ծերացման կանխարգելմանը և պայքարին: Վերացնում է հոգնածության և գերհոգնածության արտահայտված հետքերը: Խթանում է արյան շրջանառությունը և ջրա-աղային փոխանակությունը: Բարձրացնում է մաշկի առաձգականությունը: ProgelineTM պեպտիդը ապաակտիվացնում է ծերացման պրոգերին սպիտակուցը՝ դանդաղեցնելով բջջային ծերացումը: MatrixylTM և IdealiftTM պեպտիդները խթանում են կոլագենի սինթեզը և մոդելավորում են դեմքի օվալը: Eyeliss պեպտիդային համալիրը կրճատում և կանխարգելում է աչքերի տակ «տոպրակների» առաջացումը: Խթանում է էլաստինի սինթեզը՝ ուժեղացնելով մաշկի դիմադրությունը ձգողականության նկատմամբ և խոչընդոտելով նրա կախվելուն: Շիպ-կռատուկի (Ruscus) էքստրակտը լիպոսոմներում հանում է այտուցները, հեռացնում է ավելորդ հեղուկը: Ցածրամոլեկուլյար հիալուրոնաթթուն խոնավացնում է՝ պահպանելով ջրային պաշարը ինչպես մաշկի մակերեսին, այնպես էլ նրա ներսում:
