Vanilla-amber shake բուրմունքով մարմնի լոսյոնը հրաշալի միջոց է մաշկի խնամքի պրոցեսը ավելի հաճելի դարձնելու համար՝ տալով նրան աննման պրեմիում պարֆյումի շլեյֆ։ Դրա կազմում ներառված են բնական յուղեր և էքստրակտներ, որոնք վերականգնում են մաշկի հիդրոլիպիդային թաղանթը, դարձնում են այն փափուկ և առաձգական։ Լոսյոնի կազմում առկա բնական յուղերը մաշկին տալիս են հարթություն, մետաքսայնություն, սնուցում և պաշտպանում են այն շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից։ Լոսյոնը հեշտությամբ է քսվում, արագ է ներծծվում և մաշկի վրա չի թողնում յուղայնության զգացում։
