Յուղոտ, կոմբինացված և պրոբլեմային մաշկի խնամքի համար քսուք-դիմակն ունի արտահայտված հակաբորբոքային, ծակոտիները նեղացնող, բուժիչ և ներծծող հատկություններ։ Կաոլինը կլանում է մաշկի ճարպը, ցինկի օքսիդը նորմալացնում է ճարպագեղձերի ակտիվությունը, քաղցր նշի յուղը փափկեցնում է մաշկը, սնում, խոնավեցնում, պահպանելով հիդրոլիպիդային թաղանթի ամբողջականությունը։ Լակտոբակտերիաները նորմալացնում են էպիդերմիսի բնական միկրոֆլորան և բարձրացնում են նրա պաշտպանիչ հատկությունները։
