Շիճուկը մշակված է հատուկ դեմքի պրոբլեմային մաշկի խնամքի համար, որը հակված է ակնեի և կոմեդոնների առաջացմանը։ Կոլոիդ արծաթը հանդես է գալիս որպես ակտիվ նյութերի տրանսպորտային միջոց դեպի էպիդերմիսի խորը շերտեր, կանխում է գրգռումների տարածումը, հանում է բորբոքումները, վերացնում է ակնե առաջացնող բակտերիաները։ Սալիցիլաթթուն հեռացնում է եղջերացած մասնիկները, լուսավորում է մաշկը, նորմալացնում է սեբումի արտադրությունը և ապահովում է թեթև պիլինգ էֆեկտ։ Ազելաինային թթուն ունի փափկեցնող և հակաբորբոքային ազդեցություն, հանգստացնում և լուսավորում է մաշկը, ակտիվացնում է ջրաաղային փոխանակությունը։ Լամինարիայի էքստրակտը բարձրացնում է մաշկի առաձգականությունը, լցնում է այն խոնավությամբ, հանում է այտուցվածությունը, նպաստում է արյան շրջանառության խթանմանը, հարթեցնում է կնճիռները։ Պանտենոլը նպաստում է բջիջների վերականգնմանը, հանում է բորբոքումները, արագացնում է էպիթելիզացիան և հանգստացնում է վնասված մաշկը։
