ZOR’YA Լիֆթինգ շիճուկ DMAE-ով և պեպտիդային համալիրով DMAE LIFTING POWER, 30մլ
- Բրենդ
- ZOR'YA
- Երկիր
- Ռուսաստան
- Տեսակ
- Շիճուկ
- Ակտիվ բաղադրիչներ
- Կաթնաթթու, Հիալուրոնաթթու, Պեպտիդներ
Միջոցի մասին
Նկարագրություն
Ակտիվ բաղադրիչների մանրամասն ազդեցությունը.
- Տրեհալոզա — ունի խոնավեցնող հատկություններ, օգնում է պահել խոնավությունը մաշկում և պաշտպանում է բջիջները սթրեսից: Արագացնում է հյուսվածքների վերականգնումը և ռեգեներացիան:
- Saccharomyces Cerevisiae-ից պոլիսախարիդների էքստրակտ — պարունակում է վիտամիններ և ամինաթթուներ, որոնք սնուցում են մաշկը և նպաստում նրա վերականգնմանը: Օգնում է բարելավել մաշկի պատնեշային գործառույթները և ունի հակատարիքային ազդեցություն:
- Sepilift DPHP — բազմաֆունկցիոնալ բաղադրիչ է, որը բարելավում է մաշկի առաձգականությունը և նվազեցնում մանր կնճիռները: Ունի լիֆթինգի էֆեկտ և նպաստում է մաշկի ավելի հավասար երանգին:
- Դեքստրան — խոնավեցնող միջոց է, որը օգնում է պահպանել մաշկի խոնավության մակարդակը, ինչպես նաև ունի այլ ակտիվ բաղադրիչների յուրացումը բարելավող հատկություններ:
- Պալմիտոիլ հեքսապեպտիդ-19 — խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը, ինչը նպաստում է մաշկի հյուսվածքի բարելավմանը և կնճիռների տեսանելիության նվազմանը: DMAE — ունի տոնուսավորող և լիֆթինգ-էֆեկտ, օգնում է բարելավել դեմքի ուրվագիծը և նվազեցնել ազատ ռադիկալների դրսևորումները: Նպաստում է մկանների թուլացմանը, ինչը կարող է նվազեցնել կնճիռների խորությունը:
- Հիդրոլիզացված գլիկոզամինոգլիկաններ — խոնավեցնում և ամրացնում են մաշկը, նպաստում են նրա էլաստիկության և հյուսվածքի բարելավմանը: Նրանք օգնում են պահել խոնավությունը և պահպանում են մաշկի առողջությունը:
Lonicera Caprifolium ծաղիկների էքստրակտ — ունի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ: Նպաստում է մաշկի հանգստացմանը և արտաքին միջավայրի բացասական ներգործությունից նրա պաշտպանությանը:
Կիրառման եղանակ
Կիրառման ցուցումներ.
1. Մաշկի առաձգականության նվազում, թուլություն
2. Մաշկի ծերացման մանր կնճռոտ տեսակ
3. Մաշկի ծերացման դեֆորմացիոն տեսակ
4. Սթրեսային մաշկ, հոգնած, խամրած մաշկ
5. Դեմքի և պարանոցի մկանների տոնուսի և էլաստիկության նվազում
6. Վերին կոպի իջեցում
7. Անկենդան, հոգնած մաշկ
8. Հիպերպիգմենտացիա/ֆոտոծերացում
9. Ագրեսիվ պրոցեդուրաներից հետո վերականգնում
Կիրառման ոլորտը.
Խորհուրդ է տրվում մասնագիտական և տնային խնամքի համար, ինչպես նաև որպես ինտենսիվ միջոց anti-age թերապիայի ծրագրերում: Դեմքի, կոպերի, պարանոցի և դեկոլտեի գոտու համար:
Կիրառման կուրսը՝ 30-90 օր, օրական 1-2 անգամ (առավոտյան/երեկոյան)
Տնային խնամքի համար. ինտենսիվ խնամքի փուլում քսել դեմքի մաքրված մաշկին մերսող շարժումներով մինչև լրիվ ներծծվելը: Չողողել: Կիրառել օրական 1-2 անգամ՝ առավոտյան և երեկոյան խնամքի ժամանակ, կուրսը՝ 30-90 օր: Անհրաժեշտության դեպքում փակել մաշկի տեսակին և վիճակին համապատասխան կրեմով:
Մասնագիտական խնամքի համար — շիճուկը կիրառվում է արձանագրությունների (պրոտոկոլների) կազմում որպես ինտենսիվ միջոց:
Սարքային պրոցեդուրաների համար — քսել շիճուկը մաքրված մաշկին, շիճուկի վրայից՝ կոնտակտային գել, և իրականացնել պրոցեդուրան համաձայն արձանագրության և սարքի հրահանգի:
Բաղադրություն
Rosa Damascena Water, Trehalose, Extraction of Polysaccharides from Saccharomyces Cerevisiae, Sorbitol, Glycerin, Propanediol, Lecithin, Algin, Acetyl Cysteine, Calcium Chloride, Dipalmitoyl Hydroxyproline, Palmitoyl Proline, Sclerotium Gum, Pullulan, Dextran, Palmitoyl Hexapeptide-19, Dimethyl MEA, Hydrolyzed Glycosaminoglycans, Lonicera Caprifolium Flower Extract, Sodium Hyaluronate, Xanthan Gum, Lactic Acid
