SummeCosmetics Արևապաշտպան սփրեյ-միստ Summesun SPF50+ Sensitive and Blemished Skin, 200մլ
- Բրենդ
- Summe Cosmetics
- Երկիր
- Իսպանիա
- Տեսակ
- Քսուք
- Ակտիվ բաղադրիչներ
- Ալոե Վերա
- SPF
- spf 50+
Միջոցի մասին
Նկարագրություն
Արևապաշտպան սփրեյ, որը կանխում է ֆոտոծերացումը և ապահովում է ԴՆԹ-ի հուսալի պաշտպանություն։ Անտեսանելի շերտ՝ առանց սպիտակ հետքերի և յուղոտ փայլի։ Միջոցը արագ ներծծվում է և պարունակում է E վիտամին, որը չեզոքացնում է ազատ ռադիկալները և նվազեցնում բջիջների վնասումը։ Սփրեյը ամրապնդում է մաշկի վերականգնման սեփական մեխանիզմները և դիմակի էֆեկտ չի ստեղծում։ Իդեալական է սպորտով զբաղվելու և մաքուր օդում ակտիվ հանգստի համար։
Ազդեցություն
- Արևապաշտպան
- Խոնավեցնող
- Կանխում է մակերեսային ջրազրկումը
- Վերականգնող
- Հանգստացնող
Ակտիվ բաղադրիչներ
ՎԻՏԱՄԻՆ E (Tocopheryl Acetate)․ Հոյակապ արևապաշտպան բաղադրիչ, որը ոչ միայն պաշտպանում է արևի ճառագայթներից, այլև ունի վերականգնող հատկություններ։ Այն դանդաղեցնում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությամբ պայմանավորված բջիջների քայքայումը՝ կանխելով վաղաժամ ֆոտոծերացումը։
ԱԼՈԵ ՎԵՐԱ (Aloe Barbadensis Leaf Juice)․ Խոնավեցնող և փափկեցնող հատկությունների շնորհիվ պահում է ջրի մոլեկուլները՝ թարմացնելով մաշկը և նվազեցնելով արևի տակ գտնվելու ընթացքում կուտակված ավելորդ ջերմությունը։
ԿՈԿՈՍԻ ՅՈՒՂ (Cocos Nucifera Oil)․ Բացի սննդարար հատկություններից, արգելափակում է UVA ճառագայթների զգալի մասը՝ կանխելով հյուսվածքների խորը շերտերում բջիջների վնասումը։ Բացի այդ, նպաստում է հավասարաչափ թխմանը։
ԵՐԻՑՈՒԿԻ ԷՔՍՏՐԱԿՏ (Chamomille Recutita Extract)․ Հարուստ է ֆլավոնոիդներով․ այս բնական պաշտպանիչ նյութը օգնում է չեզոքացնել UVB ճառագայթների վնասակար ազդեցությունը՝ ուժեղացնելով մաշկի մակերեսային շերտերի վրա հանգստացնող և այտուցը նվազեցնող ազդեցությունը արևի տակ գտնվելու ընթացքում։
Առավելություններ
Առանց դիմակի էֆեկտի, թողնում է անտեսանելի վերջնական տեսք։
Կիրառման եղանակ
Հավասարաչափ և առատ քսեք միջոցը մաքուր և չոր մաշկին մոտ 10-15 սանտիմետր հեռավորությունից՝ արևի տակ դուրս գալուց 20-30 րոպե առաջ՝ մեղմ մերսելով մինչև լրիվ ներծծվելը։ Դեմքին կամ վնասված մաշկին կիրառելիս նախ քսեք միջոցը ձեր ափերին, ապա արագ բաշխեք մաշկի վրա։
Կրկնեք քսումը ամեն 2 ժամը մեկ։ Պաշտպանությունը պահպանելու համար հաճախ թարմացրեք միջոցի շերտը, հատկապես քրտնելուց, լողալուց կամ սրբիչով սրբվելուց հետո։
Ամենօրյա օգտագործման համար արևային ակտիվության ժամանակահատվածներում։
Բաղադրություն
Isobutene, Alcohol Denat, Propane, Octocrylene, Isoamyl P-Methoxycinnamate, Ethylhexyl Methoxycinnamate, Diethylamino Hydroxybenzoyl Hexyl Benzoate, Butyl Methoxydibenzoylmethane, Ethylhexyl Salicylate, Cyclopentasiloxane, Tocopheryl Acetate, C12-15 Alkyl Benzoate, Aloe Barbadensis Leaf Juice, Chamomille Recutita Extract, Bisabolol, Cocos Nucifera Oil, Caprylic/Capric Triglyceride, Propyl Gallate, Citric Acid, Tocopherol, Parfum, Benzyl Salicylate, Linalool, Butane.

