SummeCosmetics Արևապաշտպան CC կրեմ Summesun SPF50+ CC Cream, 75մլ
- Բրենդ
- Summe Cosmetics
- Երկիր
- Իսպանիա
- Տեսակ
- Քսուք
- Ակտիվ բաղադրիչներ
- Ալոե Վերա, Երիցուկի էքստրակտ, Հիալուրոնաթթու
- SPF
- spf 50+
Միջոցի մասին
Նկարագրություն
Դեմքի արևապաշտպան միջոց պիգմենտային միկրոսֆերաներով, որոնք ապահովում են արևայրուքի բնական և հավասարաչափ էֆեկտ։ Ունի ոչ յուղոտ և թեթև հյուսվածք։ Սոյայի սպիտակուցներով բանաձևը պաշտպանում է բջիջների կառուցվածքը, կանխում է ֆոտոծերացումը և պիգմենտային բծերի առաջացումը՝ արգելափակելով ազատ ռադիկալների ազդեցությունը։ Բաղադրության մեջ առկա հիալուրոնաթթուն պահպանում է մաշկի խոնավության օպտիմալ մակարդակը։
Ազդեցություն
- Արևապաշտպան
- Խոնավեցնող
- Կանխում է մակերեսային ջրազրկումը
- Վերականգնող
- Հանգստացնող
- Հավասարեցնում է մաշկի տոնը
Ակտիվ բաղադրիչներ
ԱԼՈԵ ՎԵՐԱ (Aloe Barbadensis Leaf Juice)․ Նրա խոնավեցնող և փափկեցնող հատկությունները թույլ են տալիս պահել ջրի մոլեկուլները, շնորհիվ որի այն թարմացնում է և իջեցնում է արևի տակ գտնվելու ընթացքում կուտակված ավելորդ ջերմաստիճանը։
ԲԱԲՈՒՆԱԾԱՂԿԻ քաղվածք (Chamomilla Recutita Extract)․ Հարուստ լինելով ֆլավոնոիդներով՝ այս բնական պաշտպանիչ նյութն օգնում է չեզոքացնել UVB-ճառագայթների վնասակար ազդեցությունը՝ ուժեղացնելով հանգստացնող և այտուցների դեմ ազդեցությունը մաշկի մակերեսային շերտերի վրա արևի տակ գտնվելու ընթացքում։
ՕՔՍԻԴՈՌԵԴՈՒԿՏԱԶՆԵՐ․ Ֆերմենտներ, որոնք արգելափակում են արևի ազդեցության հետևանքով առաջացող ազատ ռադիկալների գործողությունը՝ կանխելով օքսիդացումը, որը վնասում է արտաբջջային մատրիքսը և արագացնում է ծերացումը։
ՀԻԱԼՈՒՐՈՆԱԹԹՈՒ (Sodium Hyaluronate)․ Բացի արևի տակ գտնվելու ընթացքում խոնավեցումից՝ այն անհրաժեշտ է նաև ջրազրկումից պաշտպանվելու համար, որպեսզի չսպառվեն մաշկի բնական պաշարները և այն անպաշտպան չմնա արտաքին ագրեսիվ գործոնների, ինչպիսին է ՈՒԷ-ճառագայթումը, առջև։
ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՄԻԿՐՈՍՖԵՐԱՆԵՐ (Mica)․ Դրանք հալվում են մաշկի հետ շփման ժամանակ՝ նրան տալով բնական երանգ, որը հարմարվում է ցանկացած ֆոտոտիպի։
Առավելություններ
Ուժեղացված արգելապատնեշային ֆունկցիա և թեթև երանգավորող էֆեկտ, որը հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։
Բաղադրություն
Aqua, Ethylhexyl Methoxycinnamate, Butyl Methoxydibenzoylmethane, Octocrylene, Aloe Barbadensis Leaf Juice, Chamomilla Recutita Extract, Bisabolol, Sodium Hyaluronate, Glycine Soja Protein, Oxido Reductases, Citric Acid, Cellulose, Hydroxypropyl Methoxydibenzoylmethane, Iron Oxides, Mannitol, Mica, Butylene Glycol, Caprylic/Capric Triglyceride, Glycerin, Phospholipids, Titanium Dioxide, Tetrasodium Glutamate Diacetate, Carbomer, Peg-40 Hydrogenated Castor Oil, Sodium Hydroxide, Propyl Gallate, Tocopheryl Acetate, Tocopherol, Phenoxyethanol, Ethylhexylglycerin, Imidazolidinyl Urea, Parfum.
