● Medest կլինիկայի մասնագետի խորհրդատվություն գնումից առաջ
0
Գլխավոր / Դեմք / SummeCosmetics Արևապաշտպան սփրեյ-միստ արագ արևայրուքի համար Summesun SPF30+ TAN accelerating, 200մլ
Summe Cosmetics · Իսպանիա

SummeCosmetics Արևապաշտպան սփրեյ-միստ արագ արևայրուքի համար Summesun SPF30+ TAN accelerating, 200մլ

Արտիկուլ: 119055, 25003
25 000 ֏
M
Կհամապատասխանի՞ ձեզ այս միջոցը Medest-ի մասնագետը կպատասխանի WhatsApp-ով՝ +374 44 092939
Բրենդ
Summe Cosmetics
Երկիր
Իսպանիա
Տեսակ
Միստ, Սփրեյ
Ակտիվ բաղադրիչներ
Վիտամին C
SPF
spf 30+

Միջոցի մասին

Նկարագրություն

Արևապաշտպան սփրեյ, որն օգնում է գեղեցիկ արևայրուք ստանալ բնական, արագ և անվտանգ եղանակով։ Ունի ոչ յուղոտ հյուսվածք և ակնթարթորեն ներծծվում է։ Պարունակում է գազարի էքստրակտ, որն արագացնում է արևայրուքի ընթացքը և ուժեղացնում մաշկի բնական պաշտպանությունը՝ խթանելով մելանինի արտադրությունը։ Միջոցը նպաստում է պիգմենտի հավասարաչափ բաշխմանը՝ ապահովելով անբիծ, անթերի երանգ։ Խորապես սնուցում է մաշկը՝ կանխելով թեփոտումը և երկար ժամանակ պահպանելով շքեղ ոսկեգույն երանգը։

Ազդեցություն

  • Արևայրուքի արագացուցիչ
  • Արևապաշտպան միջոց
  • Կանխում է մակերեսային ջրազրկումը
  • Վերականգնող ազդեցություն

Ակտիվ բաղադրիչներ

ՎԻՏԱՄԻՆ ETocopheryl Acetate

Հիանալի արևապաշտպան բաղադրիչ, որը ոչ միայն պաշտպանում է արևի ճառագայթներից, այլև ունի վերականգնող հատկություններ։ Այն դանդաղեցնում է ազատ ռադիկալների ազդեցությամբ առաջացած բջիջների քայքայումը՝ կանխելով ժամանակից շուտ ֆոտոծերացումը։

ԳԱԶԱՐԻ ԷՔՍՏՐԱԿՏDaucus Carota Sativa Root Extract

Հզոր հակաօքսիդանտային բուսական էքստրակտ՝ վիտամինների բարձր պարունակությամբ։ D վիտամինը նպաստում է հավասարաչափ և կայուն արևայրուքի ստացմանը։ C վիտամինը ուժեղացնում է պաշտպանությունն ազատ ռադիկալների դեմ։ E վիտամինը բարձրացնում է մաշկի էլաստիկությունը և ամրությունը։ Այս վիտամինային կոկտեյլը իդեալականորեն վերականգնում է էպիդերմիսը ագրեսիվ արտաքին ազդեցությունից հետո, ինչպիսիք են շոգը կամ ցուրտը։

ԲԵՏԱ-ԿԱՐՈՏԻՆ (ՊՐՈ-ՎԻՏԱՄԻՆ A) (Beta-Carotene): Սննդարար նյութ, որը պաշտպանում է մաշկը և նրա պիգմենտացիան նույնիսկ ամենածայրահեղ պայմաններում։

Առավելություններ

Մաշկի գեղեցիկ ոսկեգույն երանգ՝ երկար ժամանակով։

Կիրառման եղանակ

Հավասարաչափ և առատ քսեք միջոցը մաքուր չոր մաշկին մոտ 10–15 սանտիմետր հեռավորությունից՝ արևի տակ դուրս գալուց 20–30 րոպե առաջ, մեղմորեն մերսելով մինչև լրիվ ներծծվելը։ Դեմքին կամ վնասված մաշկին կիրառելիս սկզբում միջոցը քսեք ձեր ափերին, ապա արագ տարածեք մաշկի վրա։

Կրկնեք քսումը յուրաքանչյուր 2 ժամը մեկ։ Պաշտպանությունը պահպանելու համար հաճախ թարմացրեք միջոցի շերտը, հատկապես քրտնելուց, լողանալուց կամ սրբիչով սրբվելուց հետո։

Ամենօրյա կիրառման համար՝ արևային ակտիվության ժամանակահատվածներում։

Բաղադրություն

Isobutene, Cyclopentasiloxane, C12-15 Alkyl Benzoate, Propane, Isohexadecane, Isoamyl P-Methoxycinnamate, Octocrylene, Ethylhexyl Methoxycinnamate, Tocopheryl Acetate, Dicaprylyl Ether, Butyl Methoxydibenzoylmethane, Heliantus Anuus Seed Oil, Daucus Carota Sativa Root Extract, Beta-Carotene, Parfum, Benzyl Salicylate, Linalool, Caprylic/Capric Triglyceride, Propyl Gallate, Citric Acid, Tocopherol, Butane, Bht.