Խոնավացնող քսուքը իր հարուստ բաղադրության շնորհիվ (ալոե վերա, շիի յուղ, ասիական ցենտելլայի էքստրակտ) խոնավացնում է մաշկը, սնուցում է այն, կանխում է կնճիռների առաջացումը և նվազեցնում է առկա կնճիռները, կանխում է մաշկի թուլացումը, հանում է բորբոքումները և հանգստացնում է չոր, գրգռված մաշկը։
Ալոե վերան (բարբադենսիս) խոնավացնում և բարձրացնում է մաշկի բնական տոնուսը, ունի հակաբորբոքային հատկություններ, հանդես է գալիս որպես հակաօքսիդանտ և բարձրացնում է իմունիտետը։ Նպաստում է բջիջների վերականգնմանը, փափկացնում և խոնավացնում է մաշկը։
Շիի յուղը (կարիտե) խոնավացնում, պաշտպանում և վերականգնում է մաշկը։
Բիսաբոլոլը արդյունավետորեն հանում է գրգռվածությունը, հանգստացնում է մաշկը, վերացնում է թեփոտումը, վերականգնում է հիդրոլիպիդային թաղանթը, վերականգնում և պաշտպանում է ջրազրկված, չոր մաշկը։
Ասիական ցենտելլայի էքստրակտը խթանում է արյան միկրոշրջանառությունը, նպաստում է կոլագենի վերականգնմանը, ունի հակաբորբոքային, հակաօքսիդանտային ազդեցություն, ամրապնդում է արյունատար անոթների պատերը։
