Շիճուկը հիմնված է հեղափոխական հակաօքսիդանտային “C5” համակարգի վրա – փայլի համալիր, որը ներառում է վիտամին C-ի 5 կայուն ձևեր՝ ասկորբիլգլյուկոզիդ, նատրիումի ասկորբատ, էթիլ-ասկորբինաթթու, մագնեզիումի ասկորբիլֆոսֆատ, եռնատրիումի ասկորբիլպալմիտատ-ֆոսֆատ:
Միջոցը մշակված է NANOTECH™ տեխնոլոգիայի կիրառմամբ: Դրա յուրահատկությունը կայանում է նանոչափի լիպոսոմներում տեղադրված ակտիվ բաղադրիչների օգտագործման մեջ – փոքր լիպիդային կոնտեյներներ, որոնք թույլ են տալիս բաղադրիչներին արագորեն թափանցել մաշկի խորը շերտեր և այդպիսով բարձրացնել միջոցի արդյունավետությունը:
Ասկորբիլգլյուկոզիդը խթանում է կոլագենի սինթեզը, չեզոքացնում է ազատ ռադիկալները և նվազեցնում մաշկի բորբոքումը, ունի ավելի երկարատև ազդեցություն, քան վիտամին C-ի սովորական ձևերը:
Նատրիումի ասկորբատը հանդիսանում է կոլագենի և էլաստինի սինթեզի հզոր խթանիչ, արդյունավետ է կնճիռների դեմ պայքարում, ինչպես նաև ունի հակաօքսիդանտային ազդեցություն թթվածնի ակտիվ ձևերի արգելակման շնորհիվ:
Էթիլ-ասկորբինաթթուն կանխում է մելանինի սինթեզը, արագացնում է կոլագենի սինթեզը, չեզոքացնում ազատ ռադիկալները, նպաստում է մաշկի բնական փայլի ստեղծմանը:
Մագնեզիումի ասկորբիլֆոսֆատը նվազեցնում է հիպերպիգմենտացիան, ունի հզոր հակաօքսիդանտային և հակաբորբոքային ազդեցություն, խթանում է կոլագենի սինթեզը:
Եռնատրիումի ասկորբիլպալմիտատ-ֆոսֆատը հանդիսանում է պրովիտամին C-ի նոր տեսակ՝ հզոր ազդեցությամբ, որը գերազանցում է ասկորբինաթթվի այլ ածանցյալներին մաշկի մեջ թափանցման արդյունավետությամբ 10-100 անգամ: Դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը, տալիս է պայծառացնող ազդեցություն, ճնշում է պեպենների առաջացումը, խթանում է կոլագենի սինթեզը:
C-VIT 5 շիճուկի բաղադրության մեջ մտնող ասիական ցենտելլան, հիալուրոնաթթուն և պրոտեոգլիկանները հզոր հակատարիքային ազդեցությամբ, դարձնում են մաշկն ավելի առաձգական և ամուր, խորը խոնավացնում են այն և ապահովում երկարաժամկետ լիֆթինգ-էֆեկտ:
