SummeCosmetics Հարթեցնող կրեմ Nicely Smooth Final Cream SPF50+, 100 մլ
- Բրենդ
- Summe Cosmetics
- Երկիր
- Իսպանիա
- Տեսակ
- Քսուք
- Ակտիվ բաղադրիչներ
- Հիալուրոնաթթու, Ցինկ
- SPF
- spf 50+
Միջոցի մասին
Նկարագրություն
Բազմաֆունկցիոնալ պաշտպանիչ դեմքի կրեմ, որը հուսալի պատնեշ է հանդիսանում արտաքին հիմնական գործոնների՝ ՈՒԵ ճառագայթման, կապույտ լույսի (HEVL), ինֆրակարմիր ճառագայթման և շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ։ Միջոցը ուժեղացնում է մաշկի ինքնապաշտպանության և վերականգնման մեխանիզմները։ Թեթև երանգի շնորհիվ կրեմը հավասարեցնում է մաշկի գույնը՝ ստեղծելով կատարյալ մաշկի էֆեկտ։ Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար, այդ թվում՝ ռեակտիվ և զգայուն մաշկի։
Ազդեցություն
- Պաշտպանություն (UVA/UVB — HEVL – IR)
- Պաշտպանություն շրջակա միջավայրի աղտոտվածությունից
- Հակաօքսիդանտային ազդեցություն
- Հիդրատացիա
- Խոնավեցում
Ակտիվ բաղադրիչներ
ՑԻՆԿԻ ՕՔՍԻԴ․ ֆիզիկական ֆիլտր, որն արտացոլում է արևային ճառագայթման մի մասը, ինչպես նաև ցրում և արգելափակում է UVA և UVB ճառագայթները՝ պաշտպանելով մաշկը։ Չգրգռող բնույթի շնորհիվ այն իդեալական է զգայուն մաշկի համար, իսկ լայն սպեկտրի պաշտպանություն ապահովելու ունակությունը օգնում է կանխել վաղաժամ ծերացումը։
ՏԻՏԱՆԻ ԴԻՕՔՍԻԴ․ ֆիզիկական ֆիլտր, որն ապահովում է UVA և UVB ճառագայթներից արդյունավետ պաշտպանություն։ Լույսը ցրելու ունակությունն ապահովում է հավասարաչափ ծածկույթ։ Նաև երաշխավորում է պաշտպանության բարձր կայունություն ակտիվ հանգստի ժամանակ։
ANTIOXYGEN WL 3036․ հակաօքսիդանտային համալիր՝ հարուստ տոկոֆերոլով, որը բարձր հակաօքսիդանտային ունակությամբ բաղադրիչ է՝ E վիտամինի պարունակության շնորհիվ։ Դրա հիմնական գործառույթը ազատ ռադիկալների շղթաները խզելն է և մաշկի բջիջների ենթարկվող օքսիդատիվ սթրեսը կանխելը։
AQUAXTREM™ (խավարծիլի արմատի էքստրակտ)․ ուժեղացնում է մաշկի սեփական խոնավեցման մեխանիզմները։ Պարգևում է հարմարավետության և բարեկեցության զգացողություն՝ նվազեցնելով ձգվածության և քորի զգացումը։ Մաշկը ձեռք է բերում հարթություն, փայլ և կենսունակություն։
ԺԵՆՇԵՆԻ ԷՔՍՏՐԱԿՏ (Panax Ginseng արմատի էքստրակտ)․ դրա հակաօքսիդանտային հատկությունները պաշտպանում են մաշկը ազատ ռադիկալների առաջացրած վնասվածքներից։ Բացի այդ, այն օգնում է բարելավել մաշկի առաձգականությունը՝ փոխհատուցելով ՈՒԵ և ինֆրակարմիր ճառագայթման հասցրած վնասը։
ՀԻԱԼՈՒՐՈՆԱԹԹՈՒ (նատրիումի հիալուրոնատ)․ խոնավեցնում է, վերականգնում և օգնում է մաշկին պայքարել ստացած վնասվածքների դեմ՝ խթանելով մաշկի բջիջների պրոլիֆերացիան և դիֆերենցացիան և չեզոքացնելով ազատ ռադիկալների ազդեցությունը։
ՊԻԳՄԵՆՏՆԵՐ (դեղին և կարմիր)․ ապահովում են լրացուցիչ պաշտպանություն՝ արտացոլելով լույսը և դրանով իսկ նվազեցնելով ՈՒԵ ճառագայթների և կապույտ լույսի ներթափանցումը մաշկ։ Օգնում են կանխել արևից առաջացած վնասվածքները և վաղաժամ ծերացումը՝ ապահովելով թեթև, հավասար ծածկույթ և բարելավելով մաշկի արտաքին տեսքը՝ թերությունները օպտիկապես քողարկելու ունակության շնորհիվ։
ՔԼՈՐԵԼԼԱ ջրիմուռի ԷՔՍՏՐԱԿՏ (Chlorella Vulgaris էքստրակտ)․ ապահովում է բնական պաշտպանություն ՈՒԵ ճառագայթների առաջացրած վնասվածքներից՝ ճնշելով կոլագենը քայքայող ֆերմենտների արտադրությունը։ Բացի այդ, հակաօքսիդանտների բարձր կոնցենտրացիան օգնում է պայքարել վաղաժամ ծերացման նշանների դեմ։
ՑՈՐԵՆԻ ԹԵՂՈՒՆՔԻ ՅՈՒՂ (Oryza Sativa թեղուններքի յուղ)․ անփոխարինելի ճարպաթթուների պարունակության շնորհիվ օժտված է հակաբորբոքային և ֆոտոպաշտպանիչ հատկություններով։ Կանխում է արևի ազդեցության ժամանակ մաշկում լճացումային երևույթները։
Առավելություններ
Լիարժեք պաշտպանություն 360°։
Կիրառման եղանակ
Հավասարաչափ և առատ քսեք մաքուր չոր մաշկին արևի տակ դուրս գալուց մոտ 20–30 րոպե առաջ՝ մեղմ մերսելով մինչև միջոցի լրիվ ներծծվելը։ Վերջում թեթևակի սեղմեք ափերը մաշկին՝ քսման ողջ հատվածում, հերթափոխելով ձեռքերը, որպեսզի պաշտպանությունը հավասարաչափ ամրակայվի։ Կրկնեք քսումը յուրաքանչյուր 2 ժամը մեկ։ Պաշտպանությունը պահպանելու համար միջոցը թարմացրեք հաճախ, հատկապես քրտնելուց, լողանալուց կամ սրբիչով սրբվելուց հետո։
Բաղադրություն
Aqua, Zinc Oxide, Oryza Sativa Bran Oil, Prunus Amygdalus Dulcis Oil, Titanium Dioxide, Glycerin, Isohexadecane, Propanediol, Triethylhexanoin, Butyrospermum Parkii Butter, Tocopheryl Acetate, Polyglyceryl-6 Distearate, Beta-Glucan, Chlorella Vulgaris Extract, Sodium Hyaluronate, Rheum Rhaponticum Root Extract, Lactic Acid, Caprylyl Glycol, 1,2-Hexanediol, Jojoba Esters, Panax Ginseng Root Extract, Xanthan Gum, Ferulic Acid, Alumina, Cetearyl Alcohol, Aluminum Stearate, Phenylpropanol, Sodium Benzoate, Cetyl Alcohol, Tocopherol, Polyhydroxystearic Acid, Polyglyceryl-3 Beeswax , Ci 77492, Ci 77491.
