Մաքրում, ախտահանում, թարմացնում է, նպաստում է բորբոքման և քորի նվազեցմանը:
Double action լոսյոնը սպիրտային լոսյոն է մաշկի ախտահանման և ճարպազրկման համար, որն ունի ոչ թե տաքացնող, այլ սառեցնող և հակաքորային ազդեցություն: Դրա կիրառման հատուկ ցուցումներից է միջատների խայթոցները: Այն մաքրում, թարմացնում է, նվազեցնում է քորը, այտուցը և ցավը, միաժամանակ խոչընդոտելով վերքում երկրորդային վարակի զարգացմանը: Բացի այդ, լավ է յուղոտ մաշկը մաքրելու համար ամառային շրջանում:
