Gehwol Soft Feet Butter 100մլ
- Բրենդ
- Gehwol
- Երկիր
- Գերմանիա
- Ակտիվ բաղադրիչներ
- Հիալուրոնաթթու, Շիի կարագ
Միջոցի մասին
Նկարագրություն
Ինտենսիվ սնուցող բատեր ոտքերի և սրունքների խնամքի համար: Հարուստ հյուսվածքը հալվում է մաշկի հետ շփվելիս՝ ապահովելով խորը սնուցում և վերականգնում: Նռան էքստրակտը և մորինգայի յուղը բարելավում են մաշկի էլաստիկությունը, կարիտեի յուղը ամրացնում է լիպիդային պատնեշը, իսկ հիալուրոնաթթուն, E վիտամինը և ավոկադոյի յուղը ակտիվացնում են ռեգեներացիան և պաշտպանում են կոշտուկների առաջացումից: Միջոցը մրգային բուրմունքով է, հարմար է դիաբետիկ ոտնաթաթի դեպքում, դերմատոլոգիապես փորձարկված է, առանց պարաբենների
Հիմնական բաղադրիչներ
- Կարիտեի յուղ (Butyrospermum Parkii Butter) — հագեցած սնուցում
- Նռան էքստրակտ (Punica Granatum Fruit Extract) — խոնավեցում, հակաօքսիդանտ
- Մորինգայի յուղ (Moringa Oleifera Seed Oil) — փափկեցում, հակաբորբոքային ազդեցություն
- Հիալուրոնաթթու (Sodium Hyaluronate) — խորը խոնավեցում
- Ավոկադոյի յուղ (Persea Gratissima Oil) — ամրապնդում է լիպիդային շերտը
- E վիտամին (Tocopheryl Acetate) — պաշտպանություն և վերականգնում
- Լրացուցիչ՝ ջուր, գլիցերին, էմուլգատորներ, բուրավետիչներ, կոնսերվանտներ և այլն։
Կիրառման եղանակ
Քսեք ոտնաթաթերի և սրունքների մաքրված ու չոր մաշկին օրը 1–2 անգամ՝ թեթև մերսող շարժումներով։
Հատկապես արդյունավետ է պիլինգից կամ ոտնալոգանքից հետո՝ ուժեղացնում է խոնավեցումը, փափկեցնում է կոպտացած մաշկը և օգնում է պայքարել կոշտուկների դեմ։ Ինտենսիվ խնամքի համար քսեք հաստ շերտով՝ որպես գիշերային դիմակ կամ պեդիկյուրից հետո։
Կարճ նկարագրություն
Սնուցող, հալվող բաթր նռով, մորինգայով, հիալուրոնով, շի յուղով և E վիտամինով՝ ոտքերի մաշկի խորը վերականգնման, փափկության և առաձգականության համար։
