SummeCosmetics Մաքրող մուս Balance cleaning mousse, 200 մլ
- Բրենդ
- Summe Cosmetics
- Երկիր
- Իսպանիա
- Տեսակ
- Մուս, Փրփուր
- Ակտիվ բաղադրիչներ
- OCALINE™ PF, Ծովային ջուր
Միջոցի մասին
Նկարագրություն
Դեմքի մաքրող փրփուր՝ սեբումկարգավորող և մաքրող հատկություններով: Հեղուկ հյուսվածքը վերածվում է թեթև թարմացնող փրփուրի, որը նրբորեն հեռացնում է աղտոտվածությունը, ճարպի ավելցուկը և դիմահարդարման հետքերը: Միջոցը ապահովում է խորը մաքրում առանց գրգռման՝ թողնելով մաշկը մաքուր և թարմ: Իդեալական է համակցված, յուղոտ և կեղծանքի հակում ունեցող մաշկի համար:
Ազդեցություն
- Մաքրում
- Հավասարակշռում
Ակտիվ բաղադրիչներ
OCALINE™ PF՝ ծովի ջրի և դդմի սերմերի էքստրակտի եզակի համադրություն: Ծովի ջրի հանքային աղերի բարձր կոնցենտրացիան ունի կծկող ազդեցություն, նպաստում է պզուկների և սև կետերի վերացմանը, ինչպես նաև պահպանում է յուղոտ և պզուկների հակում ունեցող մաշկի բջջային հավասարակշռությունը: Դդմի սերմերի էքստրակտը հարուստ է ֆերմենտներով, որոնք խթանում են բջիջների թարմացումը, մեղմորեն շերտազատում և խորը մաքրում են ծակոտիները: Ցինկի բարձր պարունակության շնորհիվ բաղադրիչը արագացնում է բջիջների աճը և վերականգնումը:
Գլիցերին՝ բուսական խոնավեցնող միջոց, որը ձգում է ջրի մոլեկուլները՝ զգալիորեն բարձրացնելով մաշկի եղջերաշերտի խոնավացվածության մակարդակը:
Առավելություններ
Ձեր մաշկը դառնում է անթերի մաքուր, թարմ, մատ և թավշյա:
Կիրառման եղանակ
Ավեյացրեք միջոցի 2-3 սեղմում ափի վրա և բաշխեք դեմքին, պարանոցին և դեկոլտեի հատվածին: Մերսեք շրջանաձև շարժումներով՝ մինչև դիմահարդարման և աղտոտվածության լրիվ լուծվելը: Ողողեք ջրով և չորացրեք սրբիչով թեթև սեղմելով:
Խորհուրդ. առավելագույն արդյունքի հասնելու համար մաքրման ընթացակարգն ավարտեք BALANCING LOTION տոնիկով (յուղոտ և պզուկների հակում ունեցող մաշկի համար) կամ GLACIAR SOFT LOTION տոնիկով (նորմալ և համակցված մաշկի համար):
Հարմար է ամենօրյա օգտագործման համար՝ առավոտյան և երեկոյան:
Զգուշացումներ
Միայն արտաքին կիրառման համար: Խուսափեք աչքերի և լորձաթաղանթների հետ անմիջական շփումից: Շփման դեպքում ողողեք մեծ քանակությամբ ջրով: Մի կիրառեք գրգռված կամ վնասված մաշկի վրա: Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Արտադրանքը նախատեսված է պրոֆեսիոնալ օգտագործման համար:
Բաղադրություն
Aqua, Sodium Laureth Sulfate, Glycerin, Cocoyl Methyl Glucamide, Peg-7 Glyceryl Cocoate, Propylene Glycol, Capryloyl/Caproyl Methyl Glucamide, Parfum, Maris Aqua, Citric Acid, Cucurbita Pepo Seed Extract, Benzophenone-4, Ci 19140, Ci 42051, Sodium Benzoate, Potassium Sorbate, Phenoxyethanol, Methylisothiazolinone, Methylchloroisothiazolinone.

