Ակտիվ բաղադրիչներ.
Հինոկի – ճապոնական նոճի
Հինոկտիոլը ունի մանրէասպան և հակաօքսիդանտային հատկություններ, ճնշում է տիրոզինազայի սինթեզը, խորը թափանցում է մաշկի մեջ: Հզոր և անմիջական հանգստացնող, խոնավացնող, հակաբորբոքային ազդեցություն: Մաշկի իմունիտետի ամրապնդում: Կարմրության և գրգռվածության վերացում:
Կանաչ թեյի մերիստեմատիկ բջիջներ
Բուսական ցողունային բջիջների ֆիտոէքստրակտները հանդիսանում են հզոր հակաօքսիդանտներ և հաջողությամբ չեզոքացնում են ազատ ռադիկալների ազդեցությունը, բարձրացնում են մաշկի դիմադրողականությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների քայքայիչ ազդեցությանը և, բարձրացնելով յուրաքանչյուր բջջի ակտիվությունը, նպաստում են արդեն առկա կնճիռների կրճատմանը:
Կորեական անեմոնեի էքստրակտ
Ունի հակաբակտերիալ ազդեցություն, հանում է ցավն ու կարմրությունը լազերային բուժումից հետո: Բնական կոնդիցիոներ է, մաշկին տալիս է մետաքսայնություն:
Պեպտիդների համալիր
Վերականգնում, աչքերի տակի մուգ շրջանակների պայծառացում, կնճիռների հարթեցում, մաշկի առաձգականության բարձրացում:
Ադենոզին
Ամինաթթու, ունի բազմանպատակ ազդեցություն մաշկի վրա․ ակտիվ ազդում է կոլագենի և էլաստինի արտադրության վրա, հարթեցնում է մաշկի ռելիեֆը, պայքարում է այտուցների և կարմրության դեմ: Կայուն է լույսի նկատմամբ, պաշտպանում է մաշկը ՈւՄ ճառագայթների բացասական ազդեցությունից:
Նիացինամիդ
Ջրալույծ վիտամին B3, տիրոզինազայի ինհիբիտոր: Ունի հակաբորբոքային ազդեցություն, հավասարեցնում է մաշկի տոնը, պայծառացնում է պիգմենտային բծերը: Գործում է որպես հակաօքսիդանտ՝ դանդաղեցնելով ծերացման գործընթացը. բարձրացնում է մաշկի առաձգականությունը, նվազեցնում է նուրբ կնճիռները, կրճատում է ծակոտիները, մատացնում է: