Ակտիվ բաղադրիչներ.
Հինոկի – ճապոնական նոճի
Հինոկտիոլն օժտված է մանրէասպան և հակաօքսիդանտ հատկություններով, արգելակում է թիրոզինազի սինթեզը և խորը ներթափանցում է մաշկի մեջ: Հզոր և անմիջապես հանգստացնող, խոնավեցնող, հակաբորբոքային գործողություն: Մաշկի իմունիտետի ամրապնդում. Վերացնում է կարմրությունը և գրգռվածությունը։
Centella Asiatica էքստրակտ
Ամրացնում է անոթների պատերը, վերացնում է կուպերոզը։
Մադեկասոսիդ
Centella asiatica բույսի էքստակտը խթանում է կոլագենի սինթեզ, նպաստում է մաշկի ապաքինմանը, վերացնում է բորբոքումը, նվազեցնում է կնճիռների քանակը և խորությունը:
Պանտենոլ
Հեշտ ներծծվում է մաշկի մեջ, ապահովում է մաշկի արագ և խորը խոնավացում, նպաստում է վերքերի և այրվածքների ապաքինմանը, բարելավում է բջիջների կերատինացումը, նվազեցնում է քորն ու գրգռվածությունը:
Սալիցիլաթթու
Այն ունի հակաբակտերիալ ակտիվություն, խթանում է էպիդերմիսի նորացումը, կարգավորում է ճարպագեղձերը և մաքրում ծակոտիները:
Թեյի ծառի յուղ
Գերազանց հակաբորբոքային, հակաբակտերիալ, հանգստացնող և հակասեպտիկ ազդեցություն, արդյունավետ վերքերի և բորբոքումների բուժման համար:
Ճապոնական կոպտիսի արմատի էքստրակտ
Պարունակում է բնական հակաբիոտիկ բերբերին, ունի իմունոխթանող ազդեցություն, օգնում է էկզեմայի, դերմատիտի, պզուկների դեպքում: Խոնավեցնում է էպիդերմիսի խորը շերտերը, նպաստում վերքերի ապաքինմանը։