Opium Lotion-ը կանխում է մազաթափությունը և նպաստում է մազերի աճին: Այն ամրապնդում և պաշտպանում է մազային ֆոլիկուլը, օգնում է երկարացնել մազերի աճի փուլը, խթանում է գլխամաշկի միկրոշրջանառությունը: Լոսյոնը հարստացված է մազերի աճի խթանիչների համալիրով՝ կոֆեին, պլացենտայի էքստրակտ, ադենոզին նանոլիպոսոմներում, ինչպես նաև հակաօքսիդանտային հատկություններով օժտված վիտամին E: Բաղադրության մեջ ներառված են նաև Սերենոա սաբալիա, որը հանդիսանում է մազաթափության համար պատասխանատու հորմոնի արգելակիչ, ցեբումի արտազատումը կարգավորող նիացինամիդը և կակաչի էքստրակտը, որը նպաստում է գլխամաշկի միկրոշրջանառությանը: Լոսյոնը նպաստում է մազերի ամրապնդմանը, խտացմանը և առողջության բարելավմանը:
