SummeCosmetics Ֆերմենտային պիլինգ Nicely Enzyme Peel, 200մլ
- Բրենդ
- Summe Cosmetics
- Երկիր
- Իսպանիա
- Տեսակ
- Գել, Պիլինգ
- Ակտիվ բաղադրիչներ
- Պապաին
Միջոցի մասին
Նկարագրություն
Միաֆազ էնզիմային գելային պիլինգը մեղմորեն շերտազատում է եղջերացած բջիջները՝ մաշկին վերադարձնելով բնական փայլն ու առողջ տեսքը: Միջոցը իդեալական կերպով նախապատրաստում է դեմքը մասնագիտական խնամքին՝ ուժեղացնելով հետագա պրոցեդուրաների ազդեցությունը: Մեղմ բաղադրության շնորհիվ պիլինգը հարմար է մաշկի բոլոր տեսակների համար, ներառյալ ռեակտիվ և զգայուն մաշկը: Հեշտությամբ ողողվում է ջրով՝ թողնելով մաքրության և թարմության զգացում:
Ազդեցություն
- Շերտազատող
- Թարմացնող
- Հավասարակշռող
- Օքսիգենացնող (թթվածնով հագեցում)
Ակտիվ բաղադրիչներ
Բնական ֆերմենտ, որը մեծ կոնցենտրացիայով պարունակվում է պապայայի կանաչ կեղևում և սերմերում: Ունի սպիտակուցները ճեղքելու ընդգծված հատկություն, ինչը օգնում է արդյունավետ կերպով հեռացնել մաշկի մակերեսից եղջերացած բջիջները:
Էնզիմային համալիր, որը քայքայում է միջբջջային կապերը՝ նպաստելով բջիջների թարմացմանը:
Երկշաքար, որը հանդիպում է շատ բույսերում և օգնում է նրանց գոյատևել անբարենպաստ կլիմայական պայմաններում: Կոսմետոլոգիայում էնզիմային ազդեցության շնորհիվ պաշտպանում է մաշկը՝ խոնավեցնելով այն դեպքային կամ քրոնիկ ջրազրկման ժամանակ և պահպանելով բջիջների կենսական ցիկլը:
Առավելություններ
Երիտասարդացած, փայլուն մաշկ:
Կիրառման եղանակ
Պոմպի 10 սեղմումով քսեք դեմքին, պարանոցին և դեկոլտեի հատվածին և մերսեք մոտ 1 րոպե: Թողեք 8–10 րոպե: Հեռացրեք խոնավ սրբիչով:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Շաբաթական:
Բաղադրություն
Aqua, Maltodextrin, Trehalose, Hydroxyethyl Acrylate/Sodium Acryloyldimethyl Taurate Copolymer, Lactic Acid, Propylene Glycol, Polysorbate 20, Protease, Papain, Caprylyl Glycol, Propanediol, Polysorbate 60, Phenylpropanol, Tocopherol, Sorbitan Isostearate.
