SummeCosmetics Շճուկ 001 Glowing Serum, 15 մլ
- Բրենդ
- Summe Cosmetics
- Երկիր
- Իսպանիա
- Տեսակ
- Շիճուկ
- Ակտիվ բաղադրիչներ
- Կոլագեն, Հիալուրոնաթթու
Միջոցի մասին
Նկարագրություն
Վերականգնող երիտասարդացնող դեմքի շիճուկը վերադարձնում է խամրած մաշկի փայլը՝ արդյունավետորեն վերացնելով հոգնածության նշաններն ու օքսիդատիվ սթրեսի հետևանքները։
Ազդեցություն
- Ռևիտալիզացիա
- Հակաօքսիդանտային պաշտպանություն
- Խոնավեցում
- Ամրապնդում
- Վերականգնում
Ակտիվ բաղադրիչներ
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՍԻԼԻՑԻՈՒՄ (Methylsilanol Mannuronate)․ Հիմնական բաղադրիչներից մեկը ծովային ջրիմուռներն են՝ բջիջների պատշաճ գործունեության համար կենսականորեն կարևոր էներգիայի աղբյուր։ Մաշկին փայլ է հաղորդում և հավասարեցնում երանգը՝ ապահովելով առողջ տեսք։
EPITENSIVE™ (ԲՈՒՅՍԱԿԱՆ EGF)․ Բուսական աճի գործոն, որը խթանում է կոլագենի, էլաստինի և այլ սպիտակուցների սինթեզը, ինչպես նաև արտաբջջային մատրիքսի վերականգնումը։ Արագացնում է վերաէպիթելիզացիայի և մաշկի վերականգնման գործընթացները։
ՀԻԴՐՈԼԻԶՎԱԾ ԿՈԼԱԳԵՆ (Soluble Collagen)․ Bio-Marine Collagen 6-ը ծովային ծագման բարձր մաքրության լուծելի կոլագեն է։ Լինելով դերմայի հիմնական բաղադրիչը՝ այս ֆիբրիլյար սպիտակուցը ծառայում է որպես մաշկի վերին շերտերի կմախք՝ ապահովելով դրա առաձգականությունն ու էլաստիկությունը։
ԱԼԼԱՆՏՈԻՆ․ Խոնավեցնող նյութ, որը բարձրացնում է էպիդերմիսի մակերեսային շերտերի հիդրատացիայի մակարդակը՝ ստեղծելով լուսավորման և «ապակե մաշկի» էֆեկտ։
ՀԻԱԼՈՒՐՈՆԱԹԹՈՒ (Sodium Hyaluronate)․ Հիգրոսկոպիկ ակտիվ բաղադրիչ, որը պահպանում է մաշկի էլաստիկությունն ու առաձգականությունը։ Դրա խոնավեցնող և խոնավություն պահող հատկությունները ապահովում են խտություն, խորը խոնավեցում և լիության էֆեկտ՝ կանխելով էպիդերմիսի ջրազրկումը։
ՎԻՏԱՄԻՆ E (Tocopheryl Acetate)․ Հզոր հակաօքսիդանտ, որն օգնում է պայքարել ազատ ռադիկալների ազդեցության դեմ, որոնք բջջային ծերացման հիմնական պատճառն են։
Առավելություններ
Փայլուն, էներգիայով լցված մաշկ։
Բաղադրություն
Aqua, Glycerin, Propylene Glycol, Propanediol, Ziziphus Jujuba Seed Extract, Phytoecdysteroids, Nicotiana Benthamiana Hexapeptide-40 Sh-Oligopeptide-1, Sodium Hyaluronate, Allantoin, Caprylyl Glycol, Soluble Collagen, Ethylhexylglycerin, Methylsilanol Mannuronate, Tocopheryl Acetate, Butylene Glycol, Xanthan Gum, Disodium Edta, Polyacrylate Crosspolymer-6, Peg-40 Hydrogenated Castor Oil, Mica, Phenoxyethanol, Sodium Benzoate, Potassium Sorbate, Parfum, Ci 77491.
