● Medest կլինիկայի մասնագետի խորհրդատվություն գնումից առաջ
0
Գլխավոր / Դեմք / ZOR’YA Ֆերմենտային պիլինգ-դիմակ 3-ը 1-ում FERMENTATIVE EXFOLIANT, 150մլ
ZOR'YA · Ռուսաստան

ZOR’YA Ֆերմենտային պիլինգ-դիմակ 3-ը 1-ում FERMENTATIVE EXFOLIANT, 150մլ

Արտիկուլ: 2022
8 000 ֏  6400 ֏
M
Կհամապատասխանի՞ ձեզ այս միջոցը Medest-ի մասնագետը կպատասխանի WhatsApp-ով՝ +374 44 092939
Բրենդ
ZOR'YA
Երկիր
Ռուսաստան
Տեսակ
Գել, Էքսֆոլիանտ, Պիլինգ
Ակտիվ բաղադրիչներ
Ալոե Վերա, Պանթենոլ

Միջոցի մասին

Նկարագրություն

Ակտիվ բաղադրիչների մանրամասն ազդեցությունը՝

  • Արքայախնձորը և պապայան պարունակում են ֆերմենտներ, որոնք մեղմորեն շերտազատում են մաշկի մահացած բջիջները և նպաստում դրա նորացմանը
  • Արքայախնձորում պարունակվող բրոմելայինը օգնում է նվազեցնել բորբոքումները և այտուցը
  • Պասիֆլորան օժտված է հանգստացնող ազդեցությամբ՝ օգնելով նվազեցնել մաշկի գրգռվածությունը
  • Ալոեի հյութը խոնավեցնում է, ապաքինում և հանգստացնում, ինչը իդեալական է զգայուն մաշկի համար
  • Պանթենոլը օժտված է վերականգնող հատկություններով՝ նպաստելով մաշկի վերականգնմանը և խոնավեցմանը

Կիրառման եղանակ

Կիրառման ցուցումներ՝

  • մաշկի խորը մաքրման համար, հատկապես յուղոտ և հիպերկերատոզի հակված մաշկի դեպքում;
  • թեթև էքսֆոլիացիայի համար — ունիվերսալ մակերեսային պիլինգ;
  • մաշկը կոսմետիկ մաքրման (մեխանիկական, վակուումային, գալվանական, ուլտրաձայնային) նախապատրաստելու համար;
  • ապարատային պրոցեդուրաներին (միկրոհոսանքներ, միկրոնիդլինգ, ֆոնոֆորեզ) նախապատրաստվելու համար;
  • հարմար է և՛ մասնագիտական, և՛ տնային խնամքի համար:

Կիրառման հատվածներ՝

  • Դեմք
  • պարանոց
  • դեկոլտեի հատված
  • աչքերի շրջակա հատված
  • մարմին

Կիրառում՝

1. որպես սառը հիդրացման ունիվերսալ գել. քսեք գելը մաքրված մաշկին, ծածկեք թաղանթով և թողեք որպես դիմակ 10-15 րոպե: Լվացեք բավարար քանակությամբ տաք ջրով: Ավարտեք կիրառումը պրոցեդուրայի արձանագրության համաձայն:

2. որպես խորը մաքրման գել լվացվելու ժամանակ. փոքր քանակությամբ գել քսեք դեմքի խոնավացրած մաշկին լվացվելուց հետո, կատարեք թեթև մերսում և լվացեք ջրով:

3. որպես պիլինգ-սկատկա. քսեք գելը դեմքի նախապես մաքրված մաշկին՝ խուսափելով աչքերի շրջակա հատվածից: Սպասեք, մինչև միջոցը չորանա, ապա մերսող զգույշ շարժումներով գլորեք և հեռացրեք մաշկի վրա մնացած միջոցը:

Բաղադրիչներ

Aqua, Decyl Glucoside, Cocamidopropyl Hydroxysultaine, Glycerin, Aloe Vera, Ananas Sativus, Carica Papaya, Hibiscus, Passionflower, Cyamopsis Tetragonoloba, Bromelain, Maltodextrin, Panthenol, Coco-Glucoside, Glyceryl Oleate, Xanthan Gum, Citric Acid, Benzyl Alcohol, Sodium Benzoate, Potassium Sorbate, Benzyl Benzoate, Limonene