LIMBA Շամպուն ծավալ հաղորդելու համար Limba Cosmetics Pure Volume Shampoo 300մլ
- Բրենդ
- LIMBA
- Երկիր
- Բելառուս
- Տեսակ
- Շամպուն
Միջոցի մասին
Նկարագրություն
Limba Cosmetics Pure Volume Shampoo ծավալ հաղորդող շամպունը նախատեսված է բարակ և ծավալազուրկ մազերի մաքրման և դրանց ամրությունը բարձրացնելու համար։
Բաղադրիչներ
Օգտագործվող BeauPlex® VH-ը B3, B5, B6, C և E վիտամինների համալիր է, որն օգնում է կանխել մազաթափությունը՝ մեծացնելով մազերի հաստությունը և խտությունը: Հիդրոլիզացված կոլագենը բարձրացնում է մազերի ամրությունը և ճկունությունը՝ բարելավելով դրանց կառուցվածքը և նվազեցնելով ծակոտկենությունը: Բրնձի հիդրոլիզացված սպիտակուցներն ունեն վերականգնող և պաշտպանիչ ազդեցություն՝ մազերին հաղորդելով փափկություն, ծավալ, փայլ և հաճելի կառուցվածք: Ծավալը ստեղծվում է գլխամաշկի լավ մաքրման և մազի մակերեսին բնական թաղանթի առաջացման շնորհիվ, ինչը տեսողականորեն մեծացնում է մազերի խտությունը:
pH: 5,5-6,5
Կիրառման եղանակ
Հարմար է ամենօրյա օգտագործման համար։
Կիրառման եղանակ՝ անհրաժեշտ քանակությամբ միջոցը մերսող շարժումներով քսեք խոնավ մազերին և գլխամաշկին, փրփրեցրեք։ Մանրակրկիտ լվացեք։ Մազերի ուժեղ աղտոտվածության դեպքում կրկնեք պրոցեդուրան։ Խուսափեք աչքերի հետ շփումից։
