LIMBA Դետոքս շամպուն Detox Oily Hair Cleansing Shampoo 300մլ
- Բրենդ
- LIMBA
- Երկիր
- Բելառուս
- Տեսակ
- Շամպուն
- Ակտիվ բաղադրիչներ
- Երիցուկի էքստրակտ, Կանաչ թեյի էքստրակտ, Մենթոլ, Ցերամիդներ
Միջոցի մասին
Նկարագրություն
Դետոքս-շամպուն Limba Cosmetics Detox Oily Hair Cleansing Shampoo-ն նախատեսված է ճարպոտվելու հակված մազերի և գլխամաշկի մանրակրկիտ մաքրման համար։
Բաղադրիչներ
Պիրոկտոն օլամին — արդյունավետ նյութ, որը կանխարգելում է թեփը (պրոֆիլակտիկա է իրականացնում թեփի դեմ), օժտված է հակաբակտերիալ, հակամիկոտիկ և հակաօքսիդանտային հատկություններով: Բաղադրության մեջ օգտագործվում են երիցուկի, լայմի և կանաչ թեյի էքստրակտներ: Դրանք օժտված են հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններով, ինչը դրանք դարձնում է օգտակար բաղադրիչներ գրգռված և զգայուն մաշկի համար: Կերամիդները խնամում են գլխամաշկը և մազարմատները, ստեղծում են պաշտպանիչ պատնեշ չորության և արտաքին բացասական գործոնների դեմ: Արծաթի ցիտրատ — գլխամաշկի խնամքի արագ գործող հակաբակտերիալ միջոց: Մենթոլը տոնուսավորում է մազարմատների շրջանի մաշկը, բարելավում է գլխամաշկի արյան միկրոշրջանառությունը:
pH: 5,5-6,5
Կիրառման եղանակ
Հարմար է ամենօրյա օգտագործման համար։
Կիրառման եղանակ․ քսեք անհրաժեշտ քանակությամբ միջոցը խոնավ մազերին և գլխամաշկին մերսող շարժումներով, փրփրեցրեք։ Մանրակրկիտ ողողեք։ Մազերի ուժեղ աղտոտվածության դեպքում կրկնեք ընթացակարգը։ Խուսափեք աչքերի հետ շփումից։
