● Medest կլինիկայի մասնագետի խորհրդատվություն գնումից առաջ
0
Գլխավոր / Դեմք / Relax skin serum 50մլ
Skin Tech · Իսպանիա

Relax skin serum 50մլ

Արտիկուլ: 104094
14 400 ֏
M
Կհամապատասխանի՞ ձեզ այս միջոցը Medest-ի մասնագետը կպատասխանի WhatsApp-ով՝ +374 44 092939
Բրենդ
Skin Tech
Երկիր
Իսպանիա
Տեսակ
Շիճուկ
Ակտիվ բաղադրիչներ
Հիալուրոնաթթու, Պեպտիդներ

Միջոցի մասին

Նկարագրություն

RelaxSkin-ը վերականգնող համալիր է, մշակված Aesthetic Dermal (Իսպանիա) ընկերության մասնագետների կողմից՝ մաշկի մեղմ վերականգնման և խոնավացման համար: Շիճուկը գործում է որպես խորը ռելաքսանտ, հարթեցնում է կնճիռները, դեմքի գծերը դառնում են ավելի նուրբ, վերականգնվում է դեմքի մաշկի առաձգականությունը և բնական փայլը: 3 պոլիպեպտիդների (պենտապեպտիդ, հեքսապեպտիդ, օկտապեպտիդ) սիներգետիկ համադրությունը և բարձր խտությունը պահպանում է դեմքն ավելի թուլացած և դեմքի արտահայտությունն ավելի մեղմ:

Շիճուկն ունի հակատարիքային և ֆիլերի էֆեկտ: Կազմում առկա է հիալուրոնաթթու, որը կրճատում է միմիկ կնճիռների երկարությունը և խորությունը՝ շնորհիվ իր լցնող և դուրս մղող հատկությունների, լինելով մաշկի բնական բաղադրիչ, որն օգնում է պահպանել մաշկի խոնավացման ներքին մակարդակը, որը նվազում է տարիների ընթացքում:

Բաղադրություն

Ջուր, պոլիսորբատ-20, նատրիումի հիալուրոնատ, պենտապեպտիդ-18, ացետիլհեքսապեպտիդ-8, ացետիլօկտապեպտիդ-3, քլորֆենեզին, տրիէթանոլամին, ֆենոքսիէթանոլ, կարբոմեր, բուրմունք:

Կիրառում

Քսվում է թեթև մերսող շարժումներով մաքրված չոր մաշկին առավոտյան կամ օրը երկու անգամ՝ կամ առանձին գոտում, կամ ամբողջ դեմքին: Թողեք ներծծվի: Շիճուկի երկարատև օգտագործումն օգնում է հասնել նկատելի արդյունքների: Խուսափեք աչքերի և լորձաթաղանթների հետ շփումից:

Արդյունք

Հարթվում է մաշկի ռելիեֆը, դանդաղեցվում է կնճիռների առաջացումը: Մաշկի խտության բարելավում, կնճիռների քանակի նվազեցում: